Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Գիտնականները հայտնաբերել են ճաղատանալու պատճառը. news.am

Գիտնականները հայտնաբերել են ճաղատանալու պատճառը. news.am

Ճապոնիայից, ԱՄՆ-ից եւ Նիդերլանդներից հետազոտողները պարզել են մարդկանց ճաղատանալու գենետիկական պատճառները: Նրանք մկների վրա փորձարկումներ են կատարել եւ հանգել այն եզրակացության, որ մարդկանց մազերի կորուստը պայմանավորված է մազի ֆոլիկուլի (մազարմատն իր շրջակայքով) ցողունային բջիջների գործառույթի նվազման հետ:

Կրծողների օրգանիզմը, ի տարբերություն  մարդկանց, արդյունավետորեն իրականացնում է մազերի նորացումը: Գենետիկները որոշել են արագացնել մկների ծերացումը եւ այդ եղանակով հայտնաբերել այն պատճառները, որոնք մկների մազերի կորստին են հանգեցնում:

Կրծողներին հետեւել են 18 ամիս: Արագացված ծերացումը, կապված ցողունային բջիջների կրճատման հետ, հանգեցրել է մազածածկույթի մակերեսի կրճատման եւ մազերի բարակելուն:

Դրա պատճառը գիտնականները տեսնում են վնասված ԴՆԹ-ի կուտակման մեջ, որը խթանում է մազածածկույթում դեգեներատիվ փոփոխությունները: Մասնագետները պարզել են այն գործոնները (մասնավորապես` COL17A1 գենը), որի ակտիվությունն ազդել է ճաղատացման վրա:

COL17A1 գենը կոդավորում է անդրթաղանթային այն սպիտակուցներից մեկը, որն ապահովում է նյութերի տեղափոխումը բջջային թաղանթի միջով: Ինչպես ցույց են տվել այլ գիտնականների հետազոտությունները, այդ նույն գենն է պատասխանատու մարդու արտաքինի անհատական առանձնահատկությունների համար: Հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են   Science ամսագրում, իսկ դրանց մասին համառոտ տեղեկացնում է EurekAlert-ը:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. hairset.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ